ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
13 Հուլիսի 2019

Սահմանապահներն այցելեցին մանկատան սաներին

Սահմանապահներն այցելեցին մանկատան սաներին

Հուլիսի 10-ին, «Պուշկինո» սահմանապահ ջոկատի ղեկավար կազմն այցելեց ամառային ճամբար, ուր հանգստանում են Վանաձորի մանկատան սաները։
Սահմանապահները՝ «Մասնագիտության ընտրությունն ապագայի ընտրություն է» թեմայով քննարկում անցկացրեցին, որի ընթացքում երեխաները պատմեցին ապագայում իրենց մասնագիտության ընտրության մասին։ Մանկատան սաների շրջանում կան նաև այնպիսիք, ովքեր արդեն հստակ որոշել են սահմանապահ դառնալ։ Նրանց թվում է նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի երրորդ կուրսի սան 17-ամյա Տիգրան Շատանովը։ Դեռահասի խոսքերով՝ իրեն ոգեշնչել են սահմանին դժվար, բայց պատվաբեր ծառայության մասին տարբեր պատմությունները և սահմանապահ ստորաբաժանումներ կատարած այցելությունները։ Տիգրանը նաև ցանկություն հայտնեց կրթությունը շարունակել սահմանապահ ինստիտուտներից մեկում։
Ակտիվ քննարկումից հետո դեռահասները սահմանապահների հետ ինտելեկտուալ խաղեր խաղացին և հագեցած օրվա ավարտին՝ երեկոյան ընթրիքին, սահմանապահներին հյուրասիրեցին իրենց ձեռքերով պատրաստված համեղ ուտեստներ։
Հավելենք նաև, որ մանկատներին ցուցաբերած սահմանապահների օգնությունն ու աջակցությունը միտված է հստակ նպատակի՝ ռազմահայրենասիրական դաստիարակությանը։ Դեռահասների շրջանում մասնագիտական կողմնորոշմանն ուղղված պարբերական, նպատակային աշխատանքները նպաստում են մասնագիտության ընտրության հարցում գիտակցված մոտեցմանը։