ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
16 Ապրիլի 2019

Սահմանապահ զորքերի նվագախմբի զինծառայողները բանակային երգի մրցույթ-փառատոնին զբաղեցրել են երկրորդ տեղը

ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի 2019 թվականի աշխատանքային պլանի համաձայն, ապրիլի 9-ից 15-ը Սոչիում կայացել է «Հանուն հավատի, հանուն Հայրենիքի, հանուն սիրո» բանակային երգի 22-րդ մրցույթ-փառատոնը: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նվագախմբի զինծառայողները գրավել են երկրորդ պատվավոր տեղը և պարգևատրվել դիպլոմներով ու գավաթներով։  Մրցույթ-փառատոնին Հայաստանի Հանրապետության Սահմանապահ զորքերի նվագախմբի զինծառայողները ներկայացրել են հայկական ժողովրդական և «Հրաժեշտ» երգը, որի բառերի և երաժշտության հեղինակը ՀՀ ԱԱԾ ՍԶ վերլուծության և պլանավորման բաժնի ավագ սպա, մայոր Վաչագան Գրիգորյանն է։
Փառատոնին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ գերատեսչությունների պրոֆեսիոնալ ​​թիմերն ու անհատ կատարողներ: Բանակային երգի փառատոնը դարձել է տաղանդավոր երգիչների, հեղինակ-կատարողների, երգահանների, երաժշտական ​​խմբերի բացահայտման և ձևավորման յուրատեսակ դպրոց:
Մրցութայինի ծրագրին մասնակցության աջակցության և ՀՀ ԱԱԾ ՍԶ վոկալ-գործիքային նվագախմբի պրոֆեսիոնալիզմի համար մրցույթի կազմակերպիչները շնորհակալական նամակ են հղել ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանին։
Փառատոնին Սահմանապահ գերատեսչությունների ստեղծագործական թիմերի մասնակցությունը ծառայում է միջազգային համագործակցության ամրապնդմանը, բանակային երգի հանրայնացմանը և Համագործակցության մասնակից պետությունների ժողովուրդների մշակութային ավանդույթների քարոզչությանը։
Շնորհավորում ենք մեր զինծառայողներին արժանի հաղթանակի առթիվ։

Սահմանապահ զորքերի նվագախմբի զինծառայողները բանակային երգի մրցույթ-փառատոնին զբաղեցրել են երկրորդ տեղը