ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
23 Փետրվարի 2023

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով հայտարարում է ընդունելություն ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Կուրգանի և Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտներում ու ՀՀ պաշտպանության նախարարության Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17–18 տարեկան միջնակարգ կրթությամբ, ինչպես նաև մինչև 23 տարեկան պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած ՀՀ արական սեռի քաղաքացիների համար։

Ուսման տևողությունը ՌԴ սահմանապահ ինստիտուտներում՝ հինգ, իսկ Վ․ Սարգսյանի անվան համալսարանում՝ չորս տարի։ Ուսման, կեցության և ճանապարհային ծախսերը հոգում է ազգային անվտանգության ծառայությունը։ Շրջանավարտները, ստանալով «լեյտենանտ» զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում և Երևան քաղաքում անվճար կարգով ապահովվում բնակարանով։

Ցանկացողները մինչև մարտի 30–ը կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 015–57–97–74, 094– 00–22–96