04 Մարտի 2020
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում հանդիսավոր կերպով նշվեց ՍԶ առաջին հրամանատարի ծննդյան 85-ամյակը
Մարտի 4-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում հանդիսավոր կերպով նշվեց ՀՀ ՍԶ առաջին հրամանատար, այժմ «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վետերանների, կենսաթոշակառուների միավորում» ՀԿ նախագահ, պաշտոնաթող գեներալ-մայոր Գրիգորի Գարեգինի Գրիգորյանի ծննդյան 85-ամյակը:
ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Է. Մարտիրոսյանի հրամանով Գ.Գրիգորյանը պարգևատրվեց «Անվտանգության մարմինների վետերան» մեդալով:
Գ. Գրիգորյանին շնորհավորական խոսքեր ուղղեցին ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը և «ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության վետերանների (կենսաթոշակառուների)» ՀԿ նախագահ, պաշտոնաթող գնդապետ Յ․ Վորոնովը: