06 Սեպտեմբերի 2019
Գավառի մանկատան սաները ներկա գտնվեցին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը
![Գավառի մանկատան սաները ներկա գտնվեցին Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը](https://sahmanapah.sns.am/images/news/1/15677593825747.jpeg)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԱԾ տնօրենի աջակցությամբ Գավառի մանկատան սաները ներկա գտնվեցին «Վազգեն Սարգսյանի» անվան հանրապետական մարզադաշտում անցակացվող ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպմանը:
Նշենք, որ ֆուտբոլային հադիպմանը մանկատան սաների ներկայությունը կազմակերպվել է սահմանապահ զորքերի և հանրապետության մանկական հաստատությունների միջև ռազմահայրենասիրական, մշակութային և ժամանցային ուղղվածության համագործակցության շրջանակներում: