ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
01 Օգոստոսի 2019

Դասընթաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կինոլոգիական կենտրոնի անձնակազմի համար

Դասընթաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի  կինոլոգիական կենտրոնի անձնակազմի համար

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի  հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի նախաձեռնությամբ  ՍԶ ուսումնական կենտրոն է այցելել բազմամյա փորձ ունեցող հոգեբան, կինոլոգ, շուն վարժեցնող Ալբերտ Ներսիսյանը։ Վերջինս կինոլոգիական կենտրոնի անձնակազմի հետ անցկացրեց դասընթաց, որի նպատակն էր Սահմանապահ զորքերի մասնագետներին փոխանցել իր գիտելիքները և փորձը։

Ա. Ներսիսյանը ներկայացրել է շների վարժեցման առանձնահատկությունները և մեթոդները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործնական պարապմունքներ՝ տեսական գիտելիքներն ամրապնդելու համար։