01 Օգոստոսի 2019
Դասընթաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կինոլոգիական կենտրոնի անձնակազմի համար
![Դասընթաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կինոլոգիական կենտրոնի անձնակազմի համար](https://sahmanapah.sns.am/images/news/1/15646479784069.jpeg)
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի նախաձեռնությամբ ՍԶ ուսումնական կենտրոն է այցելել բազմամյա փորձ ունեցող հոգեբան, կինոլոգ, շուն վարժեցնող Ալբերտ Ներսիսյանը։ Վերջինս կինոլոգիական կենտրոնի անձնակազմի հետ անցկացրեց դասընթաց, որի նպատակն էր Սահմանապահ զորքերի մասնագետներին փոխանցել իր գիտելիքները և փորձը։
Ա. Ներսիսյանը ներկայացրել է շների վարժեցման առանձնահատկությունները և մեթոդները, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել գործնական պարապմունքներ՝ տեսական գիտելիքներն ամրապնդելու համար։