ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
11 Հուլիսի 2019

ՍԶ հրամանատար Վ. Սարգսյանը տարբերանշաններ և հավաստագրեր է հանձնել արագ արձագանքման բաժնի զինծառայողներին

ՍԶ հրամանատար Վ. Սարգսյանը տարբերանշաններ և հավաստագրեր է հանձնել արագ արձագանքման բաժնի զինծառայողներին

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի արագ արձագանքման բաժնի աշխատակիցների օպերատիվ-ծառայողական գործունեությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հուսալի պահպանության գործում։
Հուլիսի 10-ին, ավարտվեց Սահմանապահ զորքերի 1-ին և 2-րդ սահմանապահ ջոկատների արագ արձագանքման բաժնի հատուկ մարտավարության, մարտավարակրակային և օդադեսանտային պատրաստության 2-ամսյա դասընթացի առաջին փուլը։ Մասնագիտական ​​վերապատրաստման դասընթացի հաջող ավարտի կապակցությամբ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը տարբերանշաններ և հավաստագրեր հանձնեց արագ արձագանքման բաժնի զինծառայողներին: