16 Մայիսի 2019
Պարաշյուտադեսանտային պարապմունքներ Սահմանապահ զորքերում
Մայիսի 16-ին, մարտական պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի արագ արձագանքման բաժնի զինծառայողները անցկացրին պարաշյուտադեսանտային պարապմունքներ։ Փորձառու գործընկերների հետ, երեք զինծառայող պարաշյուտով առաջին թռիչքը կատարեցին։ Պարապմունքներին ներկա էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը։ Առաջին անգամ թռիչքներին մասնակցող զինծառայողներին բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ առաջինը թռիչք կատարեց գնդապետ Վաղինակ Սարգսյանը։