10 Մայիսի 2019
Տոնական միջոցառումներ նվիրված մայիսյան եռատոնին

Մայիսի 8-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի 2-րդ սահմանապահ ջոկատում, իսկ մայիսի 9-ին ԱՀ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում, սահմանապահների ու Թաթուլ Կրպեյանի անվան և Իշխանաձոր գյուղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցների աշակերտների մասնակցությամբ կայացել են մայիսյան եռատոնին նվիրված տոնական միջոցառումներ։