ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
15 Մարտի 2019

Սահմանապահները հայտնաբերել են հետախուզվողին

Սահմանապահները հայտնաբերել են հետախուզվողին

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օպերատիվ բաժնի տեղեկատվության իրացման արդյունքում, փետրվարի 25-ի առավոտյան, հայ-վրացական սահմանի «Բագրատաշեն» անցակետում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող, 1971 թ-ին ծնված Վ.Ա-ն։ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձը՝  քննչական մարմիններից խուսափելու պատճառով հետախուզվում էր ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի Աշտարակի բաժնի կողմից։ Քաղաքացի Վ. Ա-ն սահմանված կարգով հանձնվել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզի Բագրատաշենի բաժանմունքի աշխատակիցներին։