ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
11 Մարտի 2019

Համերգ նվիրված Կանանց միջազգային օրվան

Համերգ նվիրված Կանանց միջազգային օրվան

Կանանց միջազգային օրվա նախաշեմին՝ մարտի 7-ին,ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում ՍԶ զինվորական նվագախմբի կատարմամբ տեղի ունեցավ տոնական համերգ։
Համերգից առաջ սահմանապահ զորքերի կին զինծառայողներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը՝ մաղթելով ընտանեկան բարեկեցություն, երջանկություն, հոգատարություն և ուշադրություն հարազատների կողմից, հավատարիմ ընկերներ և հաճելի տրամադրություն:
Կանանց գեղեցիկ անակնկալ էր սպասվում՝ ծաղիկներ և ներկայացում համաշխարհային կինոյի ամենահայտնի կերպարներից մեկի դերակատարմամբ։ Տոնի կազմակերպիչները ներկաներին նվիրեցին հաճելի և անմոռանալի տպավորություններ: