ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
28 Դեկտեմբերի 2018

Ամանորյա տոնական համերգ

Ամանորյա տոնական համերգ

Նոր տարվա նախաշեմին, դեկտեմբերի 28-ին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի միջոցառումների դահլիճում տեղի ունեցավ Ամանորյա տոնական համերգ:
Համերգից առաջ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին ողջույնի ու շնորհավորանքի խոսք հղեց՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և հաջողություններ:
Տոնական ծրագիրը հագեցած էր պրոֆեսիոնալ աճպարարի և ակրոբատների կատարմամբ, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինվորական նվագախմբի ուղեկցությամբ մուլտֆիլմերի երաժշտական ներկայացումներով: Հնչեցին Ա.Խաչատրյանի, Ա.Բաբաջանյանի, Կ.Օրբելյանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ, սիրված ֆիլմերի մեղեդիներ: Տոնի կազմակերպիչները երեխաներին և մեծահասակներին նվիրեցին հաճելի և անմոռանալի տպավորություններ: