Հաճախ տրվող հարցեր
-
8 տարեկան երեխայիս հետ ցանկանում եմ մեկնել Վրաստան հանգստանալու, անհրաժեշտ է արդյոք հոր թույլտվությունը:
Ոչ, պետք չէ, քանի որ 16 տարին չլարացած ՀՀ քաղաքացիների համար ՀՀ պետական սահմանը հատելու առանձնահատուկ կարգ սահմանված չէ, ուստի՝ վավեր անձնագրի առկայության դեպքում նրանք կարող են հատել ՀՀ պետական սահմանը:
16 տարին չլարացած ՀՀ քաղաքացիների ելքը ՀՀ-ից կարող է արգելվել դատարանի կողմից տրված համապատասխան որոշման համաձայն -
Գերմանիայի քաղաքացի եմ, մեկ տարվա ընթացքում քանի անգամ կարող եմ օգտվել ՀՀ գալու առանց մուտքի վիզայի ռեժիմից.
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է Հայաստանի Հանրապետություն ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, մուտքերի քանակը սահմանափակված չէ: Միաժամանակ տեղեկացնենք, որ նրանք Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում կարող են մնալ առավելագույնը 180 օր, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
-
Պատահմամբ անձնագրիս վրա ջուր եմ թափել, վնասվել է կնիքի և նկարի մասը, կարող եմ արդյո՞ք այդ անձնագրով անցնել անցակետով.
Եթե անձնագրում առկա էն տեխնիկական վնասվածքներ /տվյալների, լուսանկարի, կնիքների, ստորագրությունների կամ այլ/, որոնք ՀՀ պետական սահմանը հատող անձի սահմանային վերահսկողությունը պատշաճորեն իրականացնելու համար կարող են խոչընդոտ հանդիսանալ, ապա այդ փաստաթուղթը պետական սահմանը հատելիս կարող է համարվել անվավեր:
-
Ասացեք խնդրեմ, ավտոմեքենայի ինչ քանակի պահեստամասեր կարող եմ Վրաստանից, առանց մաքսազերծման բերել.
ՀՀ Պետական սահմանի անցման կետերով ներկրվող և արտահանվող բեռների և ապրանքների հետ կապված հարցերը գտնվում են ՀՀ ՊԵԿ-ի մաքսային ծառայության իրավասության դաշտում www.petekamutner.am
-
Ազգությամբ հայ եմ, պահպանել եմ ՀՀ քաղաքացիությունը, նաև Ռուսաստանի քաղաքացի եմ: Հայաստան գալիս, որ անձնագրից օգտվեմ:
Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները ՀՀ պետական սահմանը կարող են հատել և ՀՀ քաղաքացու, և օտարերկրացու վավեր փաստաթղթերով: