ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր

Օրեսնդրություն, իրավական փաստաթղթեր

ՀՀ Օրենք պետական սահմանի մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:

Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք Սահմանապահ զորքերի մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը:

 

Ամբողջական տարբերակ

ՀՀ Որոշում ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան`

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

Ամբողջական տարբերակ

Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերը և կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմինների մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը: 

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմիններիծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք օպերատիվ-հետախուզական գործունեության մասին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը:

Ամբողջական տարբերակ

Փախստականների և ապաստանի մասին

 Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ օրենք) Հայաստանի Հանրապետությունում կարգավորում է փախստականի ճանաչման, ապաստանի տրամադրման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա), դրա 1967 թվականի Արձանագրության կիրառումը և ճանաչում է բոլոր օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում ապաստան հայցելու, ինչպես նաև ապաստան ստանալու իրավունքը, եթե նրանք բավարարում են ապաստանի տրամադրման համար սույն օրենքով սահմանված անհրաժեշտ պահանջները:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Կառավարության որոշումը ՀՀ Պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին

Համաձայն «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների, «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խնամքի կանոնները` համաձայն N 2 հավելվածի.
3) անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածք վարելու միջոցով ներմուծվող տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ պայմանագրի կնքման կանոնները` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 17-ի «Առանց մուտքի վիզայի ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրացու անձնագրում հատուկ նշում կատարելու կարգը սահմանելու մասին» N 29-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին

Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը (կցվում է):

Ամբողջական տարբերակ

ՀՀ ԱԱԾ ՍԶ սահմանային վերահսկողություն իրականացնող զինծառայողների լիազորություններն ու գործառույթները պետական սահմանի անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի , բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխման, սահմանահատումների թույլատրման և ձևակերպման (սահմանային վերահսկողության) գործընթացներում:

 

Համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի` ՊՍ անցման կետերում անձանց, տրանսպորտային միջոցների մուտքը (ելքը, բեռների, կենդանիների և այլ գույքի տեղափոխումն իրականացվում է սահմանապահ զորքերի թույլտվությամբ` համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում:
Համաձայն «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետի` ՍԶ զինծառայողները սահմանային գոտում (շերտում , ՊՍ անցման կետերում իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող բեռների զննություն: Նույն հոդվածի «ժ» կետը սահմանում է, որ ՍԶ զինծառայողները իրավունք ունեն ՊՍ հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել ՀՀ տարածք մուտքի կամ ՀՀ տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց, մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը: «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «թ» կետով սահմանված է, որ ՍԶ զինծառայողները իրավունք ունեն անձանց, օրենքով սահմանված կարգով, հրավիրել սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ և նրանցից ստանալ բացատրություններ ՊՍ ապօրինի հատման, ՊՍ ռեժիմի, սահմանային ռեժիմի կամ ՊՍ անցման կետերի ռեժիմի խախտման` նրանց հայտնի հանգամանքները պարզելու նպատակով: Համաձայն նույն հոդվածի «ժը» կետի` ՍԶ զինծառայողներն իրավունք ունեն ՊՍ ռեժիմի, սահմանային ռեժիմի և ՊՍ անցման կետերի ռեժիմի պահպանման վերահսկողություն սահմանելու նպատակով կատարել անձանց գրանցում, փաստացի տվյալների հաշվառում, վիճակագրություն և այդ նպատակներով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել տեղեկատվական համակարգերը:
ՀՀ Կառավարության 12.05.2011թ.-ի` «ՀՀ պետական սահմանի ռեժիմը սահմանելու մասին» թիվ 702-Ն որոշման 13-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված է, որ սահմանապահ զորքերը իրականացնում են պետական սահմանով, բացառությամբ օդանավակայանների, բացթողնվող տրանսպորտային միջոցի, կենդանիների, բեռների և այլ գույքի սահմանային վերահսկողություն, իսկ երկրորդ ենթակետում` սահմանապահ զորքերն իրականացնում են պետական սահմանի անցման կետի ռեժիմի պահպանում և հսկողություն: Նշված հավելվածի 3-րդ կետում սահմանված է, որ պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառումն իրականացնում են սահմանապահ զորքերը: Նույն հավելվածի 5-րդ կետը սահմանում է, որ սահմանապահ զորքերը պետական սահմանը հատող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառումն ու գրանցումն իրականացնում են սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի միջոցով, որի շահագործման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ: Հավելվածի 6-րդ կետում էլ սահմանված է, որ անցման կետում անձանց կողմից պետական սահմանը հատելու վերաբերյալ սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում կատարվում են համապատասխան նշումներ:
Սահմանային վերահսկողության մարմինների կողմից շահագործվում է ՍԷԿՏ (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը` համաձայն ՀՀ կառավարության 22.06.2006թ.-ի` «ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը հաստատելու մասին» թիվ 884-Ն որոշման:
ՀՀ ՊՍ անցման կետերում պետական լիազորված մարմինների գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության` 24.03.1998թ.-ի թիվ 200 որոշման համաձայն ՀՀ օդային և ցամաքային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների մուտքի դեպքում սահմանապահ ծառայության կողմից ստուգվում են ՀՀ ժամանող քաղաքացիների անձնագրերը, իսկ օտարերկրյա քաղաքացիների դեպքում նաև մուտքի արտոնագրի(վիզայի) առկայությունը (եթե տվյալ օտարերկրացու քաղաքացիության երկրի հետ սահմանված է վիզային ռեժիմ , իսկ դրա բացակայության դեպքում վերջիններս դիմում են անմիջապես ՀՀ ՊՍ անցման կետում գտնվող ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանմանը` մուտքի արտոնագիր(վիզա) ստանալու համար: ՀՀ-ից օդային և ցամաքային տրանսպորտի միջոցներով քաղաքացիների ելքի դեպքում սահմանապահ ծառայության կողմից ստուգվում են ՀՀ-ից մեկնող քաղաքացիների անձնագրերը, իսկ ՀՀ քաղաքացիների դեպքում` նաև անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի առկայությունը: Օտարերկրյա պետություններում վավերականության մասին կնիքի բացակայության դեպքում ՀՀ քաղաքացիներին արգելվում է մեկնել ՀՀ-ից:
Օտարերկրյա պետությունների այն ցանկը, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ, սահմանված է ՀՀ կառավարության` այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա` 04.04.2008թ.-ի թիվ 329-Ն որոշմամբ:
Համաձայն ՀՀ կառավարության 04.10.2012թ.-ի` թիվ 1255-Ն` «Եվրոպական միության անդամ պետությունների, եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող եվրոպական միության ոչ անդամ պետությունների, ինչպես նաև մի շարք եվրոպական պետությունների քաղաքացիներին ՀՀ մուտքի վիզայի պահանջից ազատելու մասին» որոշման, սահմանվում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել ՀՀ առանց համապատասխան մուտքի վիզայի:
Համաձայն ՀՀ կառավարության 16.02.2012թ.-ի` թիվ 156-Ն «Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի ճամփորդական փաստաթուղթը ճանաչելու մասին» որոշման, քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Ինտերպոլի ճամփորդական փաստաթուղթը` էլեկտրոնային անձնագիրը ճանաչվել է որպես ՀՀ պետական սահմանը հատելու իրավունք վերապահող փաստաթուղթ, իսկ Ինտերպոլի ճամփորդական փաստաթուղթ կրող անձինք ազատված են ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: