24 Սեպտեմբերի 2018
Տոնական համերգ ՀՀ անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-րդ տարեդարձի առթիվ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի միջոցառումների դահլիճում տեղի ունեցավ տոնական համերգ՝ ՍԶ զինվորական նվագախմբի և «Կովկաս» պարային համույթի կատարմամբ:
Համերգից առաջ սահմանապահ զորքերի զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին և հյուրերին ողջույնի ու շնորհավորանքի խոսք ուղղեց ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Սարգսյանը:
Հանդիսավոր համերգի ավարտից հետո զինծառայողները և հյուրերը՝ իրենց երեխաների հետ միասին, հրավիրվեցին կինոլոգիական կենտրոն՝ դիտելու ծառայողական շների հմտությունները:
