ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
18 Փետրվարի 2026

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ)

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (տեսանյութ)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը մասնագիտական կրթությամբ սպաներով համալրելու նպատակով կազմակերպում է ընդունելություն ՀՀ պաշտպանության նախարարության Վ.Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում՝ 17-18 տարեկան միջնակարգ կրթությամբ՝ ՀՀ արական սեռի քաղաքացիների համար: Ուսման տևողությունը 4 տարի է: Կուրսանտներն ապահովվում են անվճար քնելատեղով և սննդով, ինչպես նաև բարձր կրթաթոշակով: 3-րդ և 4-րդ կուրսերում օգտվում են ազատ ելքի իրավունքից և ավարտին ստանում են B C կարգի վարորդական վկայական: Շրջանավարտները, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, ծառայության են անցնում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներում և Երևան քաղաքում՝ պետական աջակցությամբ հիփոթեքային վարկավորման ծրագրով ապահովվում 75-80ք.մ. մակերեսով բնակարանով (բոլոր ծախսերը իրականացվում է պետության կողմից):
Ցանկացողները մինչև մարտի 30-ը կարող են դիմել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչություն՝ ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով կամ զանգահարել 015-57-91-77, 015-57-97-74 հեռախոսահամարներով: