ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
15 Սեպտեմբերի 2025

Հայտարարություն (տեսանյութ)

Հայտարարություն (տեսանյութ)

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղակայված պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում սպայական և ավագ ենթասպայական կազմերի համապատասխան պաշտոններում զինվորական ծառայության անցնելու համար:

Սպայական պաշտոններում ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, իսկ ավագ ենթասպայական պաշտոններում` առնվազն միջնակարգ կրթությամբ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած արական սեռի ՀՀ քաղաքացիներ:

Աշխատավարձը բարձր է, ատեստավորման արդյունքում վճարվելու է նաև լրացուցիչ հավելավճար: Զինծառայողները ապահովվում են ծառայողական բնակարաններով, ինչպես նաև օգտվում են ՀՀ օրենսդրությամբ զինծառայողների համար նախատեսված արտոնություններից և սոցիալական երաշխիքներից:

Տեղեկությունների համար դիմել ք.Երևան, Եղվարդի խճուղի 117/5 հասցեով, կամ զանգահարել 015 57-97-74 հեռախոսահամարով: