ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
06 Օգոստոսի 2021

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԱԾ ՀԵՐՈՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՀՈՒՇԱԿՈԹՈՂ՝ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿՅԱՆՔԸ ԶՈՀԱԲԵՐԱԾ ՀԵՐՈՍ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Օգոստոսի 5-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N սահմանապահ ջոկատի ուղեկալներից մեկում օծվել է խաչքար և բացվել հուշակոթող՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված սահմանապահ զորքերի անմահ հերոսների:

Օծման և օրհնության կարգը անցկացրել է Շիրակի թեմի Ամասիայի հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Սարգսյանը: Հիշատակի միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի 1-ին տեղակալ - շտաբի պետ, գնդապետ Ա․ Գասպարյանը, զորամասի ղեկավար կազմը, այլ պաշտոնատար անձինք և զոհված զինծառայողների հարազատները։

Հուշակոթողի բացմանը գնդապետ Ա․ Գասպարյանն իր երախտիքի խոսքում նշել է, որ հիշատակի արարողությունն ապացույց է, որ մեր քաջորդիների սխրանքները չեն մոռացվի, և նրանց անունները ոսկե  տառերով կգրվեն սահմանապահ զորքերի պատմության մեջ։ Ա. Գասպարյանը հավելել է նաև, որ հետագա սերունդները պետք է կրթվեն հավերժի ճամփան բռնած հերոսների ոգով, ովքեր մեկ վայրկյան անգամ չընկրկեցին կյանքը նվիրել Հայրենիքի սահմանը պաշտպանելու սուրբ գործին։