13 Փետրվարի 2020
ՀՀ ԱԱԾ ՍԶ 2019 թ. մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները
2019 թ. ընթացքում ՀՀ պետական սահմանի անցակետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից կանխվել է պետական սահմանի խախտման 152 փորձ, բացահայտվել է անցակետերից դուրս պետական սահմանի խախտման 26 դեպք՝ 45 անձանց մասնակցությամբ և սահմանային ռեժիմի խախտման 92 դեպք՝ 179 անձանց մասնակցությամբ։ Նույն ժամանակահատվածում կանխվել է ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ներկրման 2 փորձ, ինչի արդյունքում ձերբակալվել է ՀՀ 4 քաղաքացի, և առգրավվել 6,5 կգ ընդհանուր զանգվածով տարբեր տեսակի թմրամիջոցներ։
2019 թ. ընթացքում պետական սահմանի անցակետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 2171 անձ։