11 Դեկտեմբերի 2019
Ընդունվեց 2020 թ. ՀՀ պետական սահմանի պահպանության Որոշումը
Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավար և ենթակա զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որի արդյունքներով, ներկայացված առաջարկությունների հիման վրա, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունեց 2020 թ. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանության Որոշումը և արձակեց ՀՀ պետական սահմանի պահպանության հրամանը: