05 Նոյեմբերի 2019
Այցելություն ժամկետային զինծառայողներին
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարության նախաձեռնությամբ պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներն այցելեցին զորամասեր:
Պետական սահմանի պահպանություն իրականացնող ստորաբաժանումներում զինվորների ծնողները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրենց որդիների ծառայության պայմաններին, շփվելու հրամանատարական կազմի ու ծառայակիցների հետ:
Ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատներն անթաքույց գոհունակություն ու երախտագիտություն արտահայտեցին կազմակերպված այցելության առթիվ և նշեցին, որ այն լրացուցիչ շարժառիթ է իրենց որդիների բարեխիղճ ու կարգապահ ծառայության համար: