ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
25 Հոկտեմբերի 2019

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մարտածառայողական և օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

2019թ․ երրորդ եռամսյակում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումների կողմից կանխվել է ՀՀ պետական սահմանի խախտման 42 փորձ՝ 66 անձանց մասնակցությամբ, բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 27 դեպք (52 անձ), կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն թմրամիջոցների մաքսանենգության մեկ փորձ, ինչի արդյունքում առգրավվել է 4,2 կգ թմրամիջոց:

Նշված ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներ են հանձնվել հետախուզման մեջ գտնվող 578 անձ: