ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
12 Սեպտեմբերի 2019

Մանկապարտեզի սաները ծանոթացել են ծառայողական շների վարժեցման գործընթացին

Մանկապարտեզի սաները ծանոթացել են ծառայողական շների վարժեցման գործընթացին

Օրերս Երևանի թիվ 48 մանկապարտեզի սաները հյուրընկալվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողական կենդանիների վարժեցման ուսումնական կենտրոնում: Կենտրոնի հրահանգիչները մանկապարտեզի սաներին ներկայացրին ծառայողական շների վարժեցման գործընթացը և  հմտությունները՝ դրական հույզեր և ուրախ ակնթարթներ պարգևելով մանուկներին: