ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
19 Օգոստոսի 2019

Ամփոփվեցին ՀՀ ԱԱԾ ՍԶ 2019թ-ի մարտածառայողական գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

Ամփոփվեցին ՀՀ ԱԱԾ ՍԶ 2019թ-ի մարտածառայողական գործունեության առաջին կիսամյակի արդյունքները

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում, ՍԶ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, ամփոփվեցին մարտածառայողական գործունեության 2019թ-ի առաջին կիսամյակի արդյունքները:

Կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունից հետո, հրամանատարական կազմի հետ տեղի ունեցավ ներկայացված առաջարկների քննարկում:

ՍԶ հրամանատար, գնդապետ Վ․ Սարգսյանը դրական գնահատեց մարտածառայողական գործունեության կիսամյակի արդյունքները և հավանության արժանացրեց մի շարք առաջարկություններ,  իսկ մասնագետների պատրաստման և վերապատրաստման բաժնի աշխատանքների վերաբերյալ տվեց կոնկրետ հանձնարարականներ: