19 Օգոստոսի 2019
Ամփոփվեցին ՀՀ ԱԱԾ ՍԶ 2019թ-ի մարտածառայողական գործունեության առաջին կիսամյակի արդյունքները
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում, ՍԶ հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանի գլխավորությամբ, ամփոփվեցին մարտածառայողական գործունեության 2019թ-ի առաջին կիսամյակի արդյունքները:
Կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունից հետո, հրամանատարական կազմի հետ տեղի ունեցավ ներկայացված առաջարկների քննարկում:
ՍԶ հրամանատար, գնդապետ Վ․ Սարգսյանը դրական գնահատեց մարտածառայողական գործունեության կիսամյակի արդյունքները և հավանության արժանացրեց մի շարք առաջարկություններ, իսկ մասնագետների պատրաստման և վերապատրաստման բաժնի աշխատանքների վերաբերյալ տվեց կոնկրետ հանձնարարականներ: