ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
12 Օգոստոսի 2019

Սահմանապահ զորքեր զորակոչված նորակոչիկիների երդման արարողությունը

Սահմանապահ զորքեր զորակոչված նորակոչիկիների երդման արարողությունը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ սահմանապահ զորքեր զորակոչված նորակոչիկիների երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԱԾ ՍԶ զինծառայողները, ինչպես նաև նորակոչիկների ծնողներն ու  հարազատները։

Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը, շնորհավորելով նորակոչիկներին՝ զինվորական երդումն ընդունելու կապակցությամբ, իր ելույթում նշեց, որ վերջիններս այսուհետ, համալրելով սահմանապահ զորքերի շարքերը, պատիվ ունեն կրելու սահմանապահի վեհ անունը։ Միաժամանակ հորդորեց, որ մեծ պատասխանատվությամբ վերաբերեն իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը։

Զինակից ընկերներին իր շնորհավորական խոսքն ուղղեց նաև նորակոչիկ շարքային Հովհաննես Ավետիսյանը և պատրաստակամություն հայտնեց իրենց ուժերի առավելագույն չափով ներդրում ունենալ հայրենիքի սահմանների պահպանության գործում։

Միջոցառումը եզրափակվեց հանդիսավոր շքերթով՝ զինվորական նվագախմբի կատարումների ուղեկցությամբ։