ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
24 Հուլիսի 2019

Շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ և շնորհվեցին լեյտենանտի կոչումներ

Շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ և շնորհվեցին լեյտենանտի կոչումներ

Հունիսի 21-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Կալինինգրադի սահմանապահ ինստիտուտում կայացավ կուրսանտների ավարտական հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի դաստիարակչական աշխատանքի և կադրերի գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ազիզյանը։

ՀՀ ԱԱԾ ղեկավարության, Սահմանապահ զորքերի հրամանատարի և իր անունից շնորհավորելով շրջանավարտներին սպայական առաջին կոչման առթիվ՝ գնդապետ Ս. Ազիզյանը նշել է, որ ՀՀ սպաների մի քանի սերունդ, ավարտելով ՌԴ-ի հեղինակավոր մասնագիտական ԲՈՒՀ-երը, պատշաճ կերպով պահպանում են իրենց հայրենիքի սահմանը և զբաղեցնում բարձր պաշտոններ:

Հարկ է նշել, որ Հայաստանը ներկայացնող չորս կուրսանտներից երեքը տարբեր երկրների շրջանավարտներից միակն էին, ովքեր գերազանցության դիպլոմների և ոսկե մեդալների են արժանացել։ Շրջանավարտների խոսքով՝ սպայական կոչումը նախ պետք է վաստակել ոչ միայն լավ ուսմամբ, այլ նաև բարեխիղճ ծառայությամբ:

Նշենք, որ հուլիսի 22-ից նրանք անցել են իրենց ծառայողական պարտականությունների կատարմանը: