ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
27 Հունիսի 2019

«СССР» համույթի համերգը Սահմանապահ զորքերում

«СССР» համույթի համերգը Սահմանապահ զորքերում

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանի նախաձեռնությամբ, հունիսի 26-ին, սահմանապահ զորքերի վարչությունում, համերգային ծրագրով հանդես եկավ «СССР» համույթը: Համերգին ներկա էին ՀՀ-ում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկին և վարչության մի շարք աշխատակիցներ:
Ռազմահայրենասիրական ստեղծագործական թիմը մեկ օր առաջ համերգով հանդես էր եկել նաև Լոռու մարզի Պրիվոլնոե գյուղում, որին հրավիրված էին ՀՀ ԱԱԾ ՍԶ առաջին սահմանապահ ջոկատի զինծառայողները: 
ՀՀ սահմանապահ ստորաբաժանումներում իրականացրած «СССР» համույթի հյուրախաղերն ոգեշնչման առիթ հանդիսացան ստեղծագործական թիմի համար՝ Հայաստանին և եղբայրական ժողովուրդների բարեկամությանը նվիրված երգ գրել:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց «СССР» համույթին՝ բանակային երգերի պրոֆեսիոնալ կատարման և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմին աջակցելու համար: