ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
04 Հունիսի 2019

ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի նվիրատվությունը Սահմանապահ զորքերին

ԱՄՆ  Էներգետիկայի դեպարտամենտի նվիրատվությունը Սահմանապահ զորքերին

Մայիսի 30-ին ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին փոխանցեց ճառագայթման հայտնաբերման, պարեկության և կանխարգելման սարքավորումներ։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանի և ՄՄՀԿ ղեկավար Զաք Ջոնսոնի պաշտոնական հանդիպմանը ստորագրվեց ծրագրի առաջին փուլի սարքավորումների հանձնման-ընդունման ակտ։ Երկրորդ փուլի սարքավորումների պաշտոնական փոխանցման ստորագրման արարողությունը կկայանա 2019թ. սեպտեմբերին։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին միջուկային մաքսանենգության կանխարգելմանը վերաբերող ընթացիկ և հետագա համագործակցությունը՝ նոր նվիրատվությունների հնարավորությունը և դասընթացների ապահովումը։ 2019թ. աշնանը ՄՄՀԿ գրասենյակը նախատեսում է դասընթացներ կազմակերպել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմի համար՝ ուղղված սարքավորումների կիրառմանը, ինչպես նաև ստանդարտ գործառնական գործընթացների իրականացման զարգացմանը։
Գնդապետ Վաղինակ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց աջակցության համար և պատրաստակամություն՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը: