ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
01 Ապրիլի 2019

Կայացավ Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի 81-րդ նիստը

Կայացավ Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի 81-րդ նիստը

Մարտի 28-ին Տաշքենդում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի հերթական 81-րդ նիստը, որին մասնակցեցին 8 սահմանապահ գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների և փոխգործակցող մարմինների պատվիրակությունները։
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՍԶՀԽ նիստին ներկայացնում էին ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանը, գնդապետ Արթուր Նալբանդյանը և գնդապետ էդուարդ Հովհաննիսյանը: Օրակարգում ներառված էին մի շարք կարևոր հարցեր, որոնց վերաբերյալ սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները կայացրել են ավելի քան 20 որոշում։ Նիստի ընթացքում վերլուծվել են ԱՊՀ մասնակից պետությունների Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի արտաքին սահմանների իրադրությունը և մոտ հեռանկարում դրա զարգացման միտումները։ Հավանություն է տրվել ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման 2021-2025 թթ. Համագործակցության ծրագրին։ Հրամանատարների խորհուրդը քննարկել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններին՝ ապօրինի գործողությունները կասեցնելու նպատակով, հատուկ համատեղ սահմանային օպերացիայի նախապատրաստումը: Ընդունվել է Հրամանատարների խորհրդի պլանավորման և համատեղ գիտահետազոտական նախագծերի իրականացման վերաբերյալ փաստաթղթերի փաթեթ, որն ուղղված է Համագործակցության մասնակից պետությունների արտաքին սահմանների պահպանության ձևերի ու մեթոդների կատարելագործմանը։ Հավանություն է տրվել հումանիտար ոլորտի համագործակցությանը, ընդ որում հատուկ ուշադրության է արժանացել 2020 թ. ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների երկայնքով փոխանցումավազքի կազմակերպմանը, որը նվիրված է 1941-1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 75 ամյակին։
Մարտի 25-ին, ՍԶՀԽ նիստի նախաշեմին, Մոսկվայում Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի Համակարգող ծառայությունում կայացել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Հրամանատարի և ՍԶՀԽ Համակարգող ծառայության նախագահ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովի աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԱԾ ՍԶ ներկայացուցիչ, գնդապետ էդուարդ Հովհաննիսյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանատան ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Լալայանը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՍԶ հրամանատարը ծանոթացել է Համակարգող ծառայության կառուցվածքին և ստեղծման պատմությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության հեռանկարները, փոխգործակցությունը ուսումնական այն հաստատությունների հետ, որտեղ ուսանում են Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի սպաներն ու կուրսանտները, և մի շարք այլ հարցեր։