ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
30 Հունվարի 2019

Սահմանապահ զորքերի գործունեությունը դրական գնահատվեց

Սահմանապահ զորքերի գործունեությունը դրական գնահատվեց

Հունվարի 29-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ Սահմանապահ զորքերի 2018թ-ի մարտածառայողական գործունեության ամփոփումը, որին մասնակցեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Զորամասերի հրամանատարների և ստորաբաժանումների պետերի զեկույցներից հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և իր խոսքում նշեց, որ Սահմանապահ զորքերի ծառայությունը պետության անվտանգության համակարգում անչափ կարևոր բաղադրիչ է, իսկ սահմանապահների ծառայությունը՝ պատասխանատու և պատվավոր գործ։ ՀՀ ԱԱԾ տնօրենն անդրադարձավ նաև ՍԶ կադրային և տեխնիկական հագեցվածությանը, ծառայության պատշաճ կազմակերպմանը, աշխատակիցների կրթական մակարդակի բարձրացմանը և մի շարք այլ հարցերի։ Սահմանապահ զորքերի գործունեությունը ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից գնահատվեց դրական։
Տարեկան արդյունքների ամփոփումից հետո, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչության շարահրապարակում կայացավ մի շարք զինծառայողների պարգևատրման արարողություն, որն ավարտվեց հանդիսավոր երթով։