28 Դեկտեմբերի 2018
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի անձնակազմին, վետերաններին, սահմանապահների ընտանիքների անդամներին
Հարգելի զինակից ընկերներ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Ծննդյան տոների կապակցությամբ։
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անձեռնմխելիության ապահովումն այն հիմնաքարն է, ինչի վրա կառուցված են մեր համատեղ գործունեությունը, ծառայողական իղձերն ու նպատակները: Լիահույս եմ, որ նոր տարում մեզանից յուրաքանչյուրն առավելագույն ջանքեր է գործադրելու առաջադրված խնդիրները լուծելու և ՀՀ պետական սահմանի հուսալի պահպանությունն իրականացնելու ուղղությամբ:
Հարգելի զինակիցներ, 2019 թվականին մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին խաղաղություն և առողջություն, երջանկություն և բարեկեցություն, տոնական տրամադրություն և հաջողություններ գործունեության մեջ:
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար
գնդապետ Վ. Սարգսյան