27 Հոկտեմբերի 2018
Հայ և ռուս սահմանապահների աշխատանքային հանդիպում
Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունում կայացավ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Ռ. Սարգսյանի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռ. Ն.Գոլուբիցկու աշխատանքային հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սահմանի պահպանության միջոցների վիճակը տեխնիկական, հայ-իրանական ու հայ-թուրքական հատվածներում դրանց փուլային արդիականացման հարցը: