Հանդիպում Սահմանապահ զորքերի վարչությունում
![Հանդիպում Սահմանապահ զորքերի վարչությունում](https://sahmanapah.sns.am/images/news/1/15396967916199.jpeg)
Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունեց Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարել Հոֆսթրային:
Հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի 2018թ. կատարած աշխատանքը և 2019թ. համատեղ գործողությունները, հատկապես՝ սահմանապահ զորքերի կարողությունների ընդլայնման և ժամանակակից տեխնիկայով համալրման հարցերը: Քննարկվեց նաև ՀՀ ԱԱԾ ՍԶ ուսումնական կենտրոնում մասնագիտական դասընթացների կազմակերպման հարցը:
Սահմանապահ զորքերի հրամանատարը կարևորելով համագործակցությունը ԵՄ շրջանակներում, շնորհակալություն հայտնեց աջակցության, հսկիչ-անցագրային կետերի արդիականացման համար և վստահություն հայտնեց համագործակցության հետագա զարգացման հարցում: