28 Սեպտեմբերի 2018
Վրաստանի սահմանապահների այցը Հայաստան
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության սահմանային հարցերով փորձի փոխանակման 2018թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն, սեպտեմբերի 25-27-ը կայացավ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ներկայացուցիչների այցը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Այցի ընթացքում կողմերը քննարկեցին պետական սահմանի պահպանության և կինոլոգիայի հետ կապված մի շարք հարցեր, փոխանակվեցին փորձով: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպաները ներկայացրեցին այդ ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու հնարավորությունները: