07 Սեպտեմբերի 2018
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանապահների ներկայացուցիչների հանդիպում
![Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի սահմանապահների ներկայացուցիչների հանդիպում](https://sahmanapah.sns.am/images/news/1/15378682324543.jpeg)
Սեպտեմբերի 4-ին, Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության նախաձեռնությամբ, հայ-վրացական պետական սահմանի Ցիտելի Խիդի տեղամասում կայացավ Հայաստանի և Վրաստանի սահմանապահների ներկայացուցիչների հանդիպում: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պետական սահմանի ռեժիմի պահպանության, իրավիճակի մասին տեղեկատվության փոխանակման, պետական սահմանի պահպանության հուսալիության բարձրացման և այլ հարցեր: Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրեցին Արձանագրություն: