ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր
05 Օգոստոսի 2018

ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակության այցը Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանություն

ՀՀ ԱԱԾ ՍԶ պատվիրակության այցը Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանություն

2018թ. օգոստոսի 1-ից 4-ը կայացավ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանություն: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վ. Սարգսյանը:
Այցի ընթացքում քննարկվեցին պետական սահմանի խնդրահարույց հատվածների պահպանության, երկկողմ համագործակցության ամրապնդման և ընդլայնման հարցեր:
Հայկական պատվիրակությունը այցելեց Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության դեպարտամենտի սահմանային-միգրացիոն ծառայության ամենամեծ՝ «Սարպի» հսկիչ-անցագրային կետ, ինչպես նաև ուղեկալներից մեկը, որտեղ վրացի գործընկերները ներկայացրեցին սահմանի պահպանության ժամանակակից տեխնիկական միջոցները:
Հայկական պատվիրակության հագեցած օրակարգով և բարձր մակարդակով կազմակերպված ընդունելությունը ևս մեկ անգամ վկայում է երկու եղբայր ժողովուրդների վստահելի հարաբերությունների մասին: