Տեղի է ունեցել Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի 83-րդ նիստը
Ս․ թ․ հոկտեմբերի 28-ին ՌԴ ք․ Սոչիում կայացել է Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհրդի հերթական (83-րդ) նիստը, որին մասնակցել են ԱՊՀ 9 մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները։
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Արման Մարալչյանը։
Նիստի ընթացքում վերլուծվել է ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների իրավիճակը և 2022 թվականին սահմանային իրադրության զարգացման միտումները: Հատուկ ուշադրություն է դարձվել Կենտրոնական Ասիայի ուղղությանը։
Հաստատվել են Հրամանատարների խորհրդի 2021 թվականի գործունեության արդյունքները, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների սահմանային անվտանգության ամրապնդման 2021-2025 թթ. Համագործակցության ծրագրի անցկացման ընթացքը, համատեղ հատուկ սահմանային գործողությունների արդյունքները և դրանց կազմակերպման հարցերը հերթական ժամանակահատվածի համար:
Հանդիպման ընթացքում ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տեղեկատվական փոխգործակցությունը և դրա ընդլայնմանն ուղղված միջոցառումները, գիտահետազոտական և կրթական գործունեության ոլորտներում համագործակցության զարգացմանը, կադրային և վետերանների գործունեությանն առնչվող հարցերը:
Սահմանապահ զորքերի Հրամանատարների խորհուրդը մեծ շահագրգռվածություն է ցուցաբերել սահմանային բազմակողմ համագործակցության հետագա զարգացման և ամրապնդման հարցում։