ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ Սահմանապահ զորքեր

Հրամանատարություն

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար

Գնդապետ Արման Մաքսիմի Մարալչյան

 

Գնդապետ Արման Մաքսիմի Մարալչյանը ծնվել է 1976 թվականի մարտի 15-ին Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում:

1993 թվականին ավարտել է Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցը:

1993-1994 թվականներին սովորել է Նոյեմբերյան քաղաքի թիվ 82 ՄՊՏՈւ-ում:

1994-1996 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերում:

1997-2001 թվականներին սովորել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում:

2002-2005 թվականներին աշխատել է Բերդավանի միջնակարգ դպրոցում:

2005 թվականի օգոստոսից ծառայում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում՝ զբաղեցնելով սպայի, ավագ սպայի, պարետատան պարետի, բաժնի պետի պաշտոնները:

2015 թվականին ավարտել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ակադեմիայի 10-ամսյա դասընթացները:

2020 թվականի փետրվարին նշանակվել է ջոկատի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող:

Ծառայության մեջ ունեցած դրական ձեռքբերումների համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ԱԱԾ և այլ գերատեսչական պարգևներով:

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

2020 թվականի հոկտեմբերի 26-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի տեղակալներ

 

1-ին տեղակալ, շտաբի պետ, գնդապետ Արման Ռուբիկի Գասպարյան

Տեղակալ, գնդապետ Վահրամ Մերուժանի Ալեքսանյան

Տեղակալ, գնդապետ Լևոն Մորիսի Սադոյան

Տեղակալ, գնդապետ Ռաֆիկ Խաչիկի Քիրաջյան

Տեղակալ, գնդապետ Մանվել Համլետի Մայիլյան